Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նավալնին համազգային ցույցերի, ընտրությունների բոյկոտի կոչ է անում

Նավալնին համազգային ցույցերի, ընտրությունների բոյկոտի կոչ է անում
28.12.2017 | 19:22

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում արգելեցին մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին, կոչ է անում հունվարի 28-ին համազգային ցույցերի դուրս գալ: Իր կայքում Նավալնին գրել է․ «Հստակ է, որ Պուտինն ու Կրեմլը ընտրություններին բարձր մասնակցության կարիք ունեն, ինչը հնարավորություն կտա գործող նախագահին ևս 6 տարով ղեկավարել երկիրը»: Նա հորդորել է բոլորին բոյկոտել ընտրությունները:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ